Ծաղրածուն, ծաղրածուն,
հավի նման կչկչան,
կուտ է ուտում իր թառից,
բայց ձուն հեռվում է ածում։
Ամեն մի հավ գիտի, որ
աքաղաղի կեցվածքով`
դավաճան է ծաղրածուն...
Թռվռում է ձախ ու աջ,
կպատժվի մի օր նա,
չկասկածեք այդ հարցում։
Հռիփսիմե Հովհաննիսյան